«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում

Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում
29.12.2020 | 21:08

Թուրք ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծած պատերազմը համընկավ Վարագա Սուրբ խաչի տոնի հետ՝ սեպտեմբերի 27֊ին։


Պատերազմի սկսվելուց ուղիղ երեք ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում տեղի ունեցավ անմահ հերոսների հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզից զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ ու հարազատներ և հյուրեր հանրապետթւոյան տարբեր մարզերից։ Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության անդամ երիտասարդների կողմից։
Դեկտեմբերի 27-ին Նոր Վարագավանքը կրկին աղոթքով էր լցված։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, սահմապահ Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը և Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ անցկացրեցին։


Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդանշական ծառատունկ իրականացվեց․ ծառերն հետագայում կտեղափոխվեն պատերազմում հերոսաբար ընկած հայորդիների հիշատակի հավերժացման վայրեր։
2020 թվականը հայոց պատմության ամենածանր տարին էր հայ մարդու և հայ ժողովրդի համար։ Ապրողներիս վրա փխրուն պատասխանատվություն կա, որովհետև մեր ապրած ամեն րոպեն հազարավոր ընտանիքների խարխլված երջանկության գին ունի։ Մեր հողը հերոսների արյունով ջրված հող է, իսկ հայրենիքը մեզ համար միայն բառեր չեն, այլ հազարավոր հայորդիների կյանքով գնված իրականություն։ Ամեն Աստծո օր մեր գործով, մեր քյալերով պետք է ավելի ու ավելի շատ սիրենք ու շենացնենք մեր հայրենիքը, ծաղկեցնենք հազարավոր հայորդիների կյանքի գնով սիրած մեր հայրենի հողը, որ իրենց հոգին էլ երկնքից նայի փառավորվի։


Միջոցառման վերջում ուխտավորները լուսային օդապարուկների միջոցով իրենց սրտի լույսն ու ջերմությունն ուղարկեցին երկինք։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17531

Մեկնաբանություններ